Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը բարձրացրեց Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի հարցը, որից սնվում են բազմաթիվ դպրոցներ, սպորտային և մշակութային կենտրոններ, ինչպես նաև հնագույն հուշարձանների և տուրիզմի հարցը:
«Միայն Երևան-Գառնի-Գեղարդ և Արցախ. ուրախ եմ Արցախի համար, մինչդեռ Հայաստանի 2-րդ քաղաքը, որտեղ այնքան հուշարձան կա, որքան չունեն ՀՀ բոլոր քաղաքները միասին, դուրս է մնացել»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































