Շանհայի հյուսիս արևմուտքում գտնվող այգում բացվել է 3D պրինտերով տպագրված պլաստիկից ստեղծված ամենաերկար կամուրջը: Կամուրջը ստեղծվել է հատուկ 3D պրինտերի միջոցով, որը կարող է ակրիլոնիտրիլ-ստիրոլ-ակրիլատից մասեր ստեղծել՝ շերտերով միաձուլման մեթոդով: Սա հնարավորություն է ընձեռել ստեղծելու ակրիլոնիտրիլբութադիենային պլաստիկի բարելավված նմանօրինակը, որն առանձնանում է ուժեղացված ամրությամբ, ինչպես նաև ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցությանը դիմակայությամբ: Պլաստիկ կամուրջն ունի 15.25 մ երկարություն, լայնությունը կազմում է 3.8 մ: Այն տեղադրված է 1.2 մ բարձրության վրա: Կամուրջի կշիռը 5.3 տոննա է: Մեկ քառակուսի մետրի թույլատրելի ծանրաբեռնվածությունը կազմում է 250 կգ: Այն ստեղծվել է 35 օրվա ընթացքում:













































