Electronic Grenade YouTube ալիքի բլոգերը մկնիկի կաղապարով համակարգիչ է հավաքել և տեսագրել է:
Նշվում է, որ բաղադրիչ մասերը ստեղծվել են 3D տպիչի օգնությամբ: Համակարգչին OLED էկրան է ամրակցվել՝ 128 x 128 մեգապիքսել չափով և 1.5 դյույմ անկյունաչափով:
Սարքավորումը կարող է միանալ Wi-Fi-ին և Bluetooth-ին: Բլոգերը դրան նաև փոքրիկ ստեղնաշար է կցել:
Նրա խոսքով՝ մկնիկի կաղապարով համակարգչի օգտագործումը միանգամայն հարմարավետ է: Խնդիրներ են ծագում ծանր հավելվածների պարագայում. պրոցեսորը սկսում է ամբողջական հզորությամբ աշխատել: