Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան կարող է ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2019» մրցույթին, որը Թել Ավիվում տեղի կունենա: Այս մասին հաղորդում է Ynet-ը:
Նշվում է, որ երգչուհին ինքն է մրցույթում ելույթ ունենալու ցանկություն հայտնել: Այժմ կազմակերպիչները նրա հետ բանակցություններ են վարում: Պորտալի տվյալներով`կողմերը տարաձայնություններ ունեն հոնորարի հարցում:










































