Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ Վլադիմիր Վարդանյանի հետ երկար ուղի է անցել՝ սկսած մեկ բակում միմյանց հետ խաղալուց: «Իմ մասնագիտությունը ես նաև ընտրել եմ նրա խորհրդով»,- ասաց նա և առանձնացրեց թեկնածուի հատկապես պրոֆեսիոնալիզմը:
«Այսօր հնչում են տարբեր մեղադրանքներ, թե ինչու գործադիրի ղեկավարը չի զանգում այսինչ դատավորին այսինչ բանն ասի, սրան բռնեցին բաց թողեցին և այլն: Այս դիսկուրսը բավական ակտիվ է հասարակության մեջ: Այլևս նման բան չի լինելու, վերադարձ չի լինելու: Գործադիրի ղեկավարը չպետք է միջամտի դատական իշխանության գործերին»,- ասաց նա:
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ լավ հիմքեր են գցված այսօր իշխանության երեք ճյուղերը տարանջատելու:
Մանրամասները՝ տեսանյութում:







































