«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Գրիգորյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը պայմանավորված է աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հետ:
«Պատճառներն ինքը կհրապարակի, կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենից իմանաք, քանի որ անձնական է»,- Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը:




































