Նկարը, որը ենթադրաբար պատկանում է իտալացի նկարիչ Միկելանջելո Բուոնարոտիի վրձնին, գողացել են Բելգիայի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Լյուդգեր եկեղեցուց, գրում է BBC-ն:
Խոսքը XVI դարի «Մադոնա դել Սիլենսիո» կտավի մասին, որտեղ սուրբ ընտանիքն է և Հովհաննես Մկրտիչը՝ մանուկ հասակում:
Գողությունը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Հանցագործը եկեղեցի է ներթափանցել խորանից: Ականատեսների խոսքով՝ կասկածելի երիտասարդը դրանից մեկ օր առաջ առավոտյան եկեղեցի է գնացել:
Ըստ ականատեսների՝ նա 17-20-ամյա երիտասարդ է, մուգ երանգի հագուստով և ուսապարկով:










































