Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է իր նախկին աշխատանքն ավելի նախընտրելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
«Որևէ արտառոց կամ ծայրահեղ բան չկա: Պարզապես իր նախկին աշխատանքն իրեն երևի ավելի հետաքրքիր է, այդ պատճառով է դիմում գրել»,- ասաց Սիմոնյանը:








































