Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց համար վիրավորական էր երեկվա ելույթներում հնչած անթաքույց մեղադրանքը, թե իրենց վրա որոշում կայացնելու համար քաղաքական ճնշում է գործադրվել:
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» անհնարինը դարձրել է հնարավոր. «Մի՞թե կարծում եք, որ ԱԺ պատերը պետք է կաշկանդեն մեզ՝ լինելու նույնքան սկզբունքային և ունակ լինելու որոշումներ կայացնելու»:
Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե կամայական, անձերով պայմանավորված որոշմամբ, այլ հստակ քաղաքական դիրքորոշմամբ. «Այս ընտրությունը Մանե Թանդիլյան-Վահե Էնֆիաջյան անձերի միջև չէ, ոչ էլ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև. այս ընտրությունն ընկած է հստակ քաղաքական սկզբունքների և հստակ քաղաքական թվերի միջև»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































