ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցը, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, երկրների ղեկավարները համաձայնության են եկել, որ կողմերը պետք է «ճանապարհային քարտեզ» մշակեն Սիրիայի Մանբիջում: Թրամփն ու Էրդողանը համակարծիք են եղել Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի ամբողջական դուրսբերման հարցում:
Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև մի շարք տարաձայնություններ են առաջացել Սիրիայի հարցով, քանի որ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանում կփոխի ուժերի հավասարակշռությունը: Մասնավորապես, կողմերը վիճել են սիրիական քրդերի վրա հարձակումների հարցով:
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Սիրիայից:









































