Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրվեց Մանե Թանդիլյանը:
Նրան ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հակասություններ նկատեց Էդմոն Մարուքյանի սկզբունքների մեջ. «Ձեզ համար ի՞նչն է կարևոր՝ կադրերի ընտրությո՞ւնը, թե՞ ինստիտուցիոնալիզմը»:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ ԲՀԿ-ն ժողովրդի կողմից ընտրվել է որպես ընդդիմություն:
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում կարևոր է կադրը. «Ուստի ընդդիմադիր կեցվածքը շատ կարևոր է»:
Մարուքյանն ընդգծեց, որ տիկին Թանդիլյանն ու Վահե Էնֆիաջյանը առաջադրված են եղել նույն ընտրատարածքում, և Թանդիլյանը մոտ երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, ուստի որպես ընդդիմություն պետք է ընտրել տիկին Թանդիլյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































