Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Վատիկան ու Ֆրանսիա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան և Վատիկանում հավատարմագրված Էլչին Ամիրբեկովը։
Վերջինիս խոսքերով՝ հուլիսի 6-ին Մամեդյարովը կայցելի Վատիկան, որտեղից էլ կմեկնի Ֆրանսիա։ Վատիկանում Մամեդյարովը հանդիպում կունենա կարդինալ Տարչիզիո Բերտոնեի պետքարտուղարի հետ։
Հուլիսի 6-7-ին Մամեդյարովը Ֆրանսիայում հանդիպումներ կունենա իր ֆրանսիացի գործընկեր Ալեն Ժյուպեի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում երկրի համանախագահության համատեքստում:
Քննարկվելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման, երկկողմանի հարաբերությունների հեռանկարներին ու տարածաշրջանային նախագծերին առնչվող խնդիրներ։









































