Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը Միլանում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում մասնակցել է իտալական Prada ապրանքանիշի ցուցադրությանը: Մոդելն իր մասնակցությամբ տեսահոլովակը հունվարի 13-ին հրապարակել է Instagram-ում:
Շոուի ընթացքում 23-ամյա մոդելը ցուցադրել է փայլուն տարրերով բաց երկնագույն զգեստ-վերնաշապիկ՝ զանգվածային սև կիսաերկարաճիտք կոշիկներով: Տեսահոլովակում նաև երևում է, որ Հադիդը կարճ սանրվածքով է:
«Երբ նույնիսկ չես հավատում, որ նման երազանքները կարող են իրականանալ… Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Prada-ի Autumn-Winter 2019 շոուին»,- նշել է թոփ մոդելը և շնորհակալություն հայտնել Միուչու Պրադային և շոուի կազմակերպիչներին:
https://www.instagram.com/p/BslglFSn-Cd/?utm_source=ig_embed








































