ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր ընտանիքի անդամներից մեկի մահվան կապակցությամբ վաղաժամկետ ավարտում է շրջագայությունը Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունում:
Արաբական երկրներում մեկշաբաթյա շրջագայության ընթացքում Պոմպեոն պլանավորում էր այցելել Պարսից ծոցի վեց երկիր՝ քննարկելու Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Պոմպեոյի շրջագայության վերջին կետը Քուվեյթն էր, որը միջնորդի դեր է ստանձնել Կատարի ու նրա հարևանների միջև հակամարտության կարգավորման գործում: Պետքարտուղար Պոմպեոն Միացյալ Նահանգներ կվերադառնա Օմանի մայրաքաղաք Մասկատում հանդիպումից հետո: Ուղևորությունը կրճատվել է, որպեսզի նա կարողանա ներկա գտնվել ընտանիքի անդամի հուղարկավորությանը»,- հայտնել Է Պետդեպի ներկայացուցիչ Ռոբերտ Փալադինոն Bloombers գործակալությանն ուղարկած էլեկտրոնային նամակում: Նշվում է, որ այդպիսով Պոմպեոն կչեղարկի այցը Քուվեյթ, ուր նա հույս ունի այցելել «մոտ ապագայում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: