Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Խորհրդարանի «ծուռ» նախագահը

Նորընտիր խորհրդարանի հենց առաջին նիստը, քաղաքական բովանդակության տեսանկյունից, հիասթափեցնող էր ու ընդհանուր գծերով պատկերացում է տալիս յոթերորդ գումարման ԱԺ-ի քաղաքական որակի մասին։

Արարատ Միրզոյանը հեղափոխության թիմում դե ֆակտո երկրորդ դեմքն է՝ Նիկոլ Փաշինյանից հետո, ու օբյեկտիվ էր նրա թեկնածության առաջադրումը խորհրդարանի նախագահի պաշտոնի համար։

Սակայն «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ փորձառու գործ չի ծրագրային ելույթը, մեղմ ասած, քաղաքական չէր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի գործող իշխանությունը չունի քաղաքական ուղերձներ։

Երբ խորհրդարանի նախագահի թեկնածուն իր ելույթը սկսում ու ավարտում է էպոսից կատարված մեջբերումներով, դրանցով՝ ըստ էության, քողարկում է քաղաքական ասելիքի բացակայությունը։ Արարատ Միրզոյանի ելույթի ժամանակ այնպիսի տպավորություն էր, կարծես՝ ելույթ է ունենում «Սասնա ծռեր» կուսակցության գործիչներից մեկը՝ քաղաքական ասելիքը տարալուծելով միստիկայի, գեղարվեստական ձևակերպումների մեջ։ Համենայնդեպս, դժվար էր ենթադրել, որ թավշյա հեղափոխության առանցքային գործիչներից մեկի ելույթը բնույթով մարգինալ է լինելու։

Խորհրդարանի նախագահի թեկնածուն, ըստ էության, պատասխաններ չտվեց անգամ իր խմբակցության անդամների, այսպես կոչված, նախապատրաստված հարցերին։

Ամենաքաղաքական հարցը Միրզոյանին տվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Այդ հարցն, ըստ էության, լակմուսային նշանակություն ունեցավ՝ բացահայտելով հեղափոխության թիմի դիրքորոշումների տրանսֆորմացիան։

Էդմոն Մարուքյանը հետաքրքրվում էր Արարատ Միրզոյանի պատրաստակամությունից՝ սուպերվարչապետական համակարգը փոփոխելու հետ կապված. «Մենք առիթներ ենք ունեցել քննարկելու այս հարցը, սա անձերից է կախված, եթե առաջ չար նպատակներով էր այն օգտագործվում, ապա հիմա բարի, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք պատրաստ ենք քննարկումների, ոստիկանությունը անկախ դարձնելու մեր ցանկությունը խոսում է դրա մասին»,- պատասխանել է ԱԺ նախագահի թեկնածուն:

Եթե ուշադրություն դարձրեցիք, նույնիսկ այս սկզբունքային հարցին պատասխանելիս Արարատ Միրզոյանն, ըստ էության, հրաժարվել է քաղաքական ձևակերպումներից՝ զարգացնելով «բարի թագավորի» մասին վտանգավոր տեսությունը։

Նախ՝ պետք է արձանագրել, որ սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի թիմը փոխել է իր դիրքորոշումները, այլ խոսքով՝ այն, ինչը դատապարտելի էր ընդդիմության կարգավիճակում, խրախուսելի է հեղափոխությունից հետո, որովհետև, օրինակ՝ Արարատ Միրզոյանը, կարծում է, որ անձնակենտրոն իշխանությունը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է բարի նպատակներով։

Ավելորդ է ասել, որ ավտորիտարիզմը կանխվում է ոչ թե բարի ցանկություններով կամ քաղաքական ճաշակով, այլ՝ ինստիտուցիոնալ լուծումներով։ Եթե հեղափոխության թիմն իրապես ցանկանում է Հայաստանում անշրջելի դարձնել ժողովրդավարությունը, պարտավոր է հրաժարվել սուպերվարչապետական համակարգից։

Արարատ Միրզոյանը հնարավոր է համարում միայն ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հաստատումը՝ փաստորեն «անձեռնմխելի» համարելով ԱԱԾ-ն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի մտադրությունները միանգամայն բարի են, ապա չկա որևէ երաշխիք, որ ամիսներ կամ տարիներ անց իշխանության մոտ չի առաջանա՝ ԱԱԾ-ն քաղաքական նպատակներով ծառայեցնելու գայթակղություն, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը նման փորձ արել է անգամ «բարի» կարգավիճակում՝ քաղաքապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Արարատ Միրզոյանի ծրագրային ելույթի բովանդակային բաղադրիչը հեռու էր քաղաքական լինելուց, պատկերավոր ասած՝ էպոսային էր, իսկ ելույթի շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ նրա ղեկավարած ԱԺ-ն ոչ թե իշխանության կենտրոն է լինելու, այլ՝ վարչապետին ու կառավարությանը սպասարկող գերատեսչական հիմնարկ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում