Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
Իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը շնորհավորեց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից ընտրված պատգամավորներին, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի իր գործընկերներին: «Շնորհակալություն եմ հայտնում նաև 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներին քաղաքական խոհեմություն ցուցաբերելու և քաղաքական արկածախնդրությունների չգնալ համարու»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակն է լավագույնս իրացնել օրենսդիր մարմնին տրված ողջ լիազորությունները՝ որպես փոխզսպող, որպես վերահսկող, երբեմն էլ՝ սթափեցնող գործառույթները. «Մեզ ընձեռվել է պատմական հնարավորություն՝ կառուցելու մեր երազած Հայաստանը»:
Մխիթար Հայրապետյանը առանձնացրեց Արարատ Միրզոյանի գործունեության 3 շրջան՝ հասարակական-քաղաքացիական, հեղափոխական և պետական. «Ինձ համար մեծ պատիվ է ունենալ ԱԺ նախագահի այսպիսի թեկնածու: Ի գործ, պարոն Միրզոյան»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































