Հերֆորդշիր կոմսության Հերֆորդ քաղաքում հազար բնակչի համար մոտավորապես 2.3 մարդ կա, որ բռնվել են հարբած կամ թրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարելիս: Այս մասին գրում է Daily Mail-ը, հղում անելով ապահովագրական ընկերություններին:
Հրապարակման մեջ նշվում է, որ նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 0.8 տոկոսով: Չեշիր կոմսության Քրու քաղաքը երկրորդ տեղն է զբաղեցնում, իսկ Լանկաշիրի Բլեքփուլ քաղաքը փակում է եռյակը՝ 1.68 միավորով:

Թայմ-Ընդ-Վիր կոմսության Սանդերլենդ քաղաքը, որն անցյալ տարի հարբած վարորդների թվով առաջատար էր, այս անգամ վարկանիշում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ հազարից միայն 1.62 մարդ մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ:










































