Հավայան կղզիները ներկայացնող կոնգրեսական Թուլսի Հաբարդը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ տեղեկացնում է CNN-ը։
«Ես շատ հիմքեր ունեի նման որոշում կայացնելու համար։ Ամերիկացի ժողովուրդը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, որոնք մտահոգում են ինձ, և ես կցաականայի լուծել այդ խնդիրները»,- նշել է քաղաքական գործիչը։
Հաբարդը 37 տարեկան է։ Նա ԱՄՆ զինված ուժերի կազմում ծառայել է Իրաքում։ Նա նաև 2017թ․ այցելել է Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար Ասադին։












































