ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չարլզ Կուպերմանին իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ է նշանակել: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
«Կուպերմանը Թրամփի վարչակազմում կներդնի ավելի քան չորս տասնամյակ կուտակած փորձը՝ քաղաքականությունում և ազգային անվտանգությունում»,-ասվում է հաղորդագրությունում:
Սպիտակ տանը նաև հավելել են, որ Կուպերմանն աշխատել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում:








































