Վերջին շրջանում Հայաստան մեծ թվով հնդիկների ներգաղթի և հասարակական բացասական արձագանքի վերաբերյալ այսօրվա ասուլիսի ժամանակ տնտեսագետ Հայկ Բալանյանը հայտարարել է, որ Հայաստանն ունիկալ երկիր է, քանի որ մենք ժողովրդագրական տվյալներով՝ առաջին աշխարհի երկիր ենք, տնտեսությամբ`երրորդ:
«Մեզ մոտ տարիներ շարունակ տնտեսական ներդրումների քանակը նվազում է, մենք չունենք երկիր եկող փող: Հնդկաստանում 200 միլիոնից ավելի մարդ կա, որոնք օրական 1 դոլար եկամուտ ունեն: Հնդկաստանի կառավարությունը խրախուսում է բնակչության արտահանումը, ինչը բերում է նաև հնդկական արտադրանքի արտահանմանը: Սոցիալական խնդիրներն այնտեղ մեծ են: Մեր պարագայում էժան աշխատուժի մուտքը շուկա կանգնեցնելու է տեխնոլոգիական զարգացումը: Մեզ մոտ տեխնոլոգիաները զարգացել և հասել են մի փուլի, երբ պետք է հաջորդ քայլն անել, ինչին կարող է խանգարել էժան ու անորակ աշխատուժը:









































