Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի կողմից իրեն դատի տալուն՝ բարի համբավը վերականգնելու համար, Դավիթ Սանասարյանը նշեց. «Թող դատարան դիմի, բարի է, թե ինչ համբավ է՝ թող դատարանում փորձի պարզել: Կարող է վիճարկել մեր ցանկացած գործողություն դատարանում, մենք պատրաստ ենք»:
Պետական վերահսկողական ծառայության պետը նաև նշեց, որ ներկայումս ուսումնասիրություն են կատարում Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:









































