Հունվարի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի ծառայության գրասենյակում վիճաբանություն է առաջացել նախկինում դատված, Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ-ի և Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Բ.-ի միջև, ինչի հետևանքով Բ. Մ.-ն՝ ձախ ոտքի հրազենային, իսկ Ա. Բ.-ն` գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում։
Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից, ստուգումներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» և «Մաուզեր» տիպի ատրճանակներ:
Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:











































