Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Նոր և հին իշխանությունների պատասխանատվության բաժինը․ ինչու է դանդաղում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացումը…

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրումից մեկ տարի անց վավերացրել է ԵՄ 28 անդամ երկրներից ընդամենը 9-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան և Դանիան:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը մտահոգություն է հայտնում, որ այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականին, թեպետ իր խոսքերով՝ մինչ իշխանափոխությունը ՀՀԿ-ն խնդիր էր դրել, որ այդ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում. «Ակնհայտ է սակայն, որ այդ աշխատանքն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»,- գրել է Արմեն Աշոտյանը՝ առաջարկելով այդ ուղղությամբ աշխատանք իրականացնել։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով համաձայնագրի վավերացմանը, նշեց՝ կան օբյեկտիվ և նաև սուբյեկտիվ պատճառներ. «Այս ժամանակահատվածն ունեցել է իր սահմանափակումները, նաև բացթողումները։ 2019 թվականին մենք կունենանք կառավարություն՝ իր հաստատված ծրագրով, փետրվար ամսվա կեսերին, գուցե նաև վերջին՝ կախված է աշխատանքից։ Այս նույն ժամանակահատվածում տեսնենք, թե ինչ է կատարվում Եվրամիությունում։ Մենք գիտենք, որ մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններն են, սկսվելու է նախընտրական ժամանակահատված՝ նույնիսկ այսօր այդ գործընթացը սկսված է։ Գուցե մի քանի երկիր ևս վավերացնի այս ընթացքում համաձայնագիրը, բայց ասել, որ մենք ամբողջովին կհասցնենք, և դրանից հետո գնացող Եվրախորհրդարանը ժամանակ է ունենալու բոլոր մնացած հաստատումներն անել՝ ռեալ չէ։ Պետք է հասկանանք, որ եթե դա անհնարին էլ չէ, շատ բարդ և քիչ հավանական է»։

Պողոսյանը հավելում է՝ մայիսին, ընտրություններից հետո, Եվրամիությունը զբաղված է լինելու նոր կառավարության ձևավորմամբ ու դրանից բխող տարբեր խնդիրներով. «Մայիսից հետո գալու են ամառային արձակուրդները, գուցե սեպտեմբերից նոր սկսվի ակտիվ ժամանակահատվածը, այսինքն` սեպտեմբերից-դեկտեմբեր աշխատանք կիրականացվի»։

Խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այսօր այլ դաշտում է գտնվում. «Արդյոք մենք այսօրվա դրությամբ օգտագործում ենք այն հնարավորությունը, որը տրված է համաձայնագրի արդեն իսկ ուժի մեջ մտած հատվածով։ Կան հնարավորություններ, որոնք արդեն իսկ բացված են Հայաստանի համար՝ մենք արդյոք դրանից օգտվում ենք։ Վավերացման գործընթացն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ՝ սեփական բացթողումներ։ Այսինքն՝ մենք մեր անելիքը հիմա պետք է անենք՝ Եվրամիությունն էլ տեսնի այդ ամենն ու ասի՝ եկե՛ք մենք էլ քաղաքական կամք դրսևորենք, որ կարողանանք նպաստել այդ գործընթացի ավելի արագ ընթանալուն։ Եթե մենք դա անենք, գուցե գրանցենք ավելի լավ արդյունքներ, հասնենք, հաղթահարենք նույնիսկ անհնարինը և այս տարվա մեջ հասնենք ամբողջական վավերացմանը»։

Թևան Պողոսյանը շեշտում է՝ Եվրամիությունում այժմ զբաղված են իրենց տնային աշխատանքով, գուցե դրա մեջ չի մտնում Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը, դա առաջնահերթություն չէ, ուստի իրավիճակին պետք է ռեալ նայենք. «Մենք մեր անելիքը պետք է անենք, և այն պահին, երբ Եվրամիությունում նոր կառավարությունը ձևավորված կլինի, կլինեն նոր իշխանություններ, իրենք ևս ցանկություն դրսևորեն ու ասեն՝ եկե՛ ք Հայաստանի կամքը հարգենք ու մեր քայլն անենք։ Սա ենթադրում է մեր կողմից քրտնաջան աշխատանք»։

Ինչ վերաբերում է Աշոտյանի այն դիտարկմանը, թե ԵՄ ամենածանրակշիռ երկու պետությունները Ֆրանսիան ու Գերմանիան առայժմ համաձայնագիրը չեն վավերացրել, և նոր իշխանությունները բավարարվում են միայն այդ երկրների ղեկավարների հետ սելֆի անելով, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Ընդդիմադիր դաշտում քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է այն նույն մոտեցումը, որ կար նախկին ընդդիմության մոտ։ Բայց խնդիրը հետևյալն է՝ իսկապե՞ս մենք ունենք պոտենցիալ և մեր առջև դրված նպատակներ, որոնց վրա պետք է աշխատենք։ Եթե ունենք՝ մեզ չեն ասի՝ միայն նկարվելով չէ, մարդիկ կասեն, որ այս ու այս աշխատանքները կատարվել են։ Արդյոք մենք անում ենք այն աշխատանքները, որ նման հայտարարությունների տեղ չտանք։ Ընդդիմությունը միշտ էլ քննադատելու է, հարցն այն է՝ ես ընդունո՞ւմ եմ այդ քննադատությունը և դասեր քաղում ու համապատասխան աշխատանքներ իրականացնում»։

Թևան Պողոսյանը չի կիսում այն մտահոգությունը, թե Հայաստանի նոր իշխանությունները ստվերում են Եվրամիության հետ հարաբերությունները հօգուտ Ռուսաստանի հարաբերությունների։ «Ես վստահ եմ, որ մեր իշխանությունները նախընտրում են հայկական շահն առաջ տանել, և այդ դաշտի մեջ չեմ տեսնում այն բաժանումը, որը շատ դեպքերում արհեստականորեն մտցվում է։ Հայաստանն ունի պարտավորություններ ինչպես ԵԱՏՄ-ում, որտեղ պետք է աշխատանքներ իրականացվեն, որովհետև մենք հիմա նախագահություն ենք ստանձնել, այնպես էլ պարտավորություններ ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրով։ Այս հարցում նախապատվության խնդիրը կոչվում է հայկական շահ, եթե դրանով չենք առաջնորդվում, ապա շատ վատ է։ Իսկ եթե հայկական շահով, ապա ոչ թե նախապատվության, այլ ճիշտ հաշվարկների խնդիր է»,-եզրափակեց նա։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այն, որ վավերացման գործընթացը ձգձգվում է, ունի օբյեկտիվ պատճառներ։ «Երբ երկրում տեղի են ունենում լուրջ քաղաքական փոփոխություններ, գործընկեր պետությունները, Եվրամիության անդամ պետությունները բնականաբար ուզում են ուսումնասիրել այդ գործընթացները, հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ է դա նշանակում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար։ Այդ պատճառով էլ կարող են երկարաձգել վավերացման գործընթացը և դա օբյեկտիվ պատճառ է, այստեղ քիչ բան է կախված Հայաստանի իշխանություններից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Երկրորդ օբյեկտիվ պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ մայիսին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի ընտրություններ, ԵՄ-ում ձևավորվելու են նոր քաղաքական մարմիններ, և ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հենց այդ գործընթացների վրա. «Բայց նաև պետք է ընդունել, որ այն քաղաքական զարգացումները, որ տեղի ունեցան Հայաստանում 2018 թվականի ընթացքում, դրանք նաև մեր ուշադրությունն էին տեղափոխում ներքաղաքական դաշտ, որի պատճառներից մեկը նաև Հանրապետական կուսակցության հակահեղափոխական գործունեությունն էր՝ պարոն Աշոտյանը պետք է դա նկատի ունենա, երբ գնահատում է ՀՀ իշխանությունների ակտիվությունը Եվրամիության հետ գործունեության իմաստով։ Մենք շատ լավ գիտենք, որ ՀՀԿ ներկայացուցիչները ամեն ինչ անում էին, որ վարկաբեկեին ՀՀ նոր իշխանություններին եվրոպական տարբեր կառույցներում, և դա նույնպես անդրադառնում էր գործընթացների վրա»։

Բորիս Նավասարդյանն ընդգծում է՝ վերը թվարկածը չի նշանակում, որ պատասխանատվությունը նոր իշխանությունների վրայից պետք է ամբողջությամբ հանել. «Զուտ տեխնիկական առումով կարելի էր ակտիվ աշխատել համաձայնագրի իրականացման վրա, մենք այստեղ մեծ եռանդ ու գործընթացների արագացում չէինք տեսնում։ Հիմա, երբ ձևավորվում է նոր կառավարություն և այդ կառավարությունը լիակատար աջակցություն ունի նաև օրենսդիր մարմնի կողմից մոտակա ամիսների ընթացքում, կփոխհատուցի այն դանդաղկոտությունը, որ կար նախորդ տարվա ընթացքում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ բոլոր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի առումով պետք է հասկանալ, որ կան տարբեր ընթացակարգեր, և վավերացման տարբեր արագություն կարող է լինել. «Մի դեպքում, այստեղ, զուտ կառավարության որոշումն է բավարարում, որ վավերացումն ավտոմատ կերպով տեղի ունենա, իսկ որոշ դեպքերում բավականին լուրջ և մի քանի փուլ ենթադրող գործընթաց է։ Օրինակ՝ Գերմանիայի պարագայում մենք դա ունենք որպես պատճառ… պետք է հասկանանք նաև, որ այդ երկրներում շատ լուրջ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, դա իհարկե շեղում է ուշադրությունը միջազգային հարաբերություններից՝ մասնավորապես Հայաստանի հետ համագործակցության օրակարգից։ Մինչև հիմա բավականին լարված իրավիճակ է Ֆրանսիայում, չի կարելի ասել, որ հանդարտ է իրավիճակը Գերմանիայում։ Մենք չենք կարող փոխել այդ երկրների ներքին քաղաքական իրավիճակը և մենք պետք է անենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր կողմից։ Իսկ մեր կողմից անհրաժեշտ է ակտիվ գործունեություն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, ակտիվ առաջարկներ Եվրամիությանը, թե մենք գուցե ինչպիսի փոփոխություններ են տեսնում՝ որպես անհրաժեշտություն համաձայնագրի իրականացման առումով։ Այդ աշխատանքը պետք է ամեն օր մեր ուշադրության կենտրոնում լինի, այդ պատճառով շատ անհրաժեշտ է այն քաղաքական միասնությունը, որ ձևավորվել է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև։ Այդ շանսը պետք է օգտագործել, երբ երկրում կա քաղաքական համերաշխություն և հնարավոր է խնդիրներին բավարար ուշադրություն դարձնել ու բավարար եռանդ հաղորդել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում