Ռուս նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին հայտարարել է, որ իր դատական գործընթացը նվիրում է Մարկիզ դը Սադին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մարկիզ դը Սադը ցույց է տվել իշխանության իրական բնույթը»,-Փարիզում դատական նիստի ժամանակ հայտարարել է նկարիչը:
Ֆրանսիայում Պավլենսկիին մեղադրում են Ֆրանսիայի բանկի շենքն այրելու մեջ:
Պավլենսկին հավելել է, որ Մարկիզ դը Սադի կյանքը ֆրանսիացիները թունավորել են: Նա հիշեցրել է, որ գրողն իր մահկանացուն կնքել է հոգեբուժարանում:
Նշվում է, որ նա այդ հայտարարությունն արել է ռուսերեն, որից հետո ատենակալ թարգմանչին խնդրել ֆրանսերեն թարգմանել: Դատավորը Պավելնսկու ելույթը «հետաքրքիր ներկայացում» է անվանել:
Նկարչի հայտարարությունից հետո նիստը դադարեցվել է:










































