Մեր միգրացիոն քաղաքականությունը պետք է վերանայվի: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը: Նրա դիտարկմամբ՝ մեզանում կան մարդիկ, որոնք «ծանր են տանում մեր երկրում օտարազգիների ներկայությունը»:
Խոսելով նախկին իշխանության ներկայացուցիչների՝ մեդիաներ ձեռք բերելու և անգամ դրական երևույթներին բացասաբար արձագանքելու միտումների մասին և անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իշխանությունը ճի՞շտ ճանապարհով է գնում, և դա՞ է գրգռում նախկին իշխանության ներկայացուցիչներին, թե՞ միայն անձնական շահերի բախում է, Ա. Թադևոսյանն ընդգծեց. «Ժամանակն է, որ իշխանությունը կորցրած մարդիկ իրենց մեջի մաղձը հաղթահարեն…»:
«Դժվար է ասել, թե ինչ ճանապարհով է գնում իշխանությունը, փաստացիորեն նոր է ձևավորվել ԱԺ-ն, ժամանակի խնդիր ունենք, որպեսզի կարողանանք գնահատել, այդ մասին կարող ենք խոսել, երբ լիարժեք ձևավորված կլինեն իշխանության մարմինները և որոշակի ժամանակ գործունեություն ծավալած կլինեն: Մենք կարող ենք դեռևս խոսել միայն մեր ակնկալիքների և ցանկալի ուղղությունների ու Հայաստանին անհրաժեշտ մեխանիզմների մասին:
Նոր կառավարության ձևավորման ընթացքում չափազանց մեծ մարտահրավեր կլինի, եթե կրկնվեն նախկինում ձևավորված ավանդույթները՝ իրար մեջ պաշտոնների բաժանում լինի: Այս մտավախությունն առաջանում է՝ դատելով նախորդ շրջանից, քանի որ գլխավոր պաշտոններում նշանակվում էին մարդիկ, ում հետ «քայլել» էին»: Այդպես առաջանում է իշխանության փչացումը»,- նշեց Ա. Թադևոսյանը՝ հավելելով, որ պետք է առաջնորդվել ժողովրդավարական մեխանիզմներով:
Մանրամասն՝ տեսանյութում: