Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Կադրային սով է. Փաշինյանը ստիպված է անձամբ զբաղվել հրդեհի օջախները մարելով

Երեկ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ փակ նիստ է անցկացրել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Դժվար չէ ենթադրել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետարան այցելելու պատճառներն ու մոտիվները։ Հատկապես ամանորյա տոնական օրերին Երևանի աղբահանության վիճակի վերաբերյալ դժգոհությունները հասան գագաթնակետին, մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին աղբով լի տեսարաններով։ Այս պայմաններում միանգամայն հասկանալի են դառնում Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքապետարան կատարած այցի դրդապատճառները. վարչապետի պաշտոնակատարն այցելել է քաղաքապետարան թերևս առաջին հերթին անձամբ իրավիճակը վերահսկելի դարձնելու համար։ Հարց է առաջանում, ինչու է այսպիսի միջամտության կարիք առաջացել քաղաքապետարանի աշխատանքում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, քաղաքագետներ Գառնիկ Գևորգյանը և Հայկ Սահակյանը:

«Աղբահանության հարցը ավելի ցցուն դարձավ քաղաքապետարանի անհամարժեք արձագանքով, և այդ հարցը քաղաքականացվեց հենց քաղաքապետարանի կողմից: Ն. Փաշինյանի այցը քաղաքապետարան, թերևս, հենց այդ պատճառով է ավելի շատ ուշադրության արժանացել: Բայց սա ավելի խորքային երևույթի դրսևորում է. գրեթե նույնական վիճակ է կառավարման համակարգի համարյա բոլոր օղակներում: Մինչև Ն. Փաշինյանը չի միջամտում կամ անձամբ չի զբաղվում որևէ խնդրով, այդ խնդիրը չի լուծվում: Աբսուրդային էր նաև Չարենցավանի տնօրենի հետ կապված խնդիրը, այդ թնջուկը հանգուցալուծվեց միայն վարչապետի այցից հետո»,- նշեց Գ. Գևորգյանը՝ ընդգծելով՝ կադրային սով է. Փաշինյանը ստիպված է անձամբ զբաղվել հրդեհի օջախները մարելով:

Հայկ Սահակյանի դիտարկմամբ՝ հեղափոխական ուժերը խնդիր էին դրել քանդել նախկին համակարգը, բայց թե փոխարենն ինչ է կառուցվելու, այդ խնդիրը դեռևս չի լուծվել. «Վեց-յոթ ամիս կար, կարող էին պլանավորել»:

Վ. Հակոբյանը հավելեց, որ համակարգային լուրջ ճգնաժամ է. «Հին համակարգի քանդման խնդիր է դրված, բայց նոր համակարգի ստեղծման ծիլերը դեռ չեն երևում»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ մսխվում է Փաշինյանի քաղաքական ռեսուրսը: «Հայաստանի արգանդը չի չորացել, Ն. Փաշինյանը կարող է արհեստավարժների, տեխնոկրատների կառավարություն ձևավորել»,- ընդգծեց Գ. Գևորգյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում