Thursday, 16 05 2024
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, ինչպես նաեւ կաշառք տալու և ստանալու դեպքեր

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել տաս անձի:

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թթ. ընդգրկված լինելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք անտառտնտեսություններում ստուգումներ իրականացնող խմբերում, պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները, ավելին՝ ոչնչացրել են հիշյալ անտառտնտեսություններում ստուգման ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, իսկ ստուգման արդյունքներով կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտերում մտցրել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նվազեցնելով տվյալ անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակն ու պատճառված վնասի չափը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը։ Բացի այդ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Սյունիքի» անտառտնտեսություն մասնաճյուղերում իրականացված ստուգումների ընթացքում ակնհայտ ապօրինի հիշյալ գործողությունները կատարելու համար անտառպետությունների անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք. բացահայտվել է նման չորս դրվագ:

Քննությամբ պարզվել են նաև քաղաքացիների կողմից տարբեր անտառապետերին կաշառք տալու մի շարք դեպքեր։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված առերևույթ հանցավոր դրսևորումներին առնչություն ունեցած տաս անձի ինքնություն, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նույն բաժնի պաշտոնատար անձ հանդիսացող հինգ նախկին տեսուչներիի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ապօրինի ծառահատումներ իրականացնելու և կաշառք տալու համար՝296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), ևս երկու քաղաքացու՝ կաշառք տալու համար՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, որոնցից մեկին 7 դրվագով, մյուսին՝ երկու։

Բաժնի պետի նախկին տեղակալի և երեք քաղաքացիների մասով գործն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի հինգ նախկին աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին հայտնաբերելու, ապօրինի ծառահատումներին, կոռուպցիոն դրսևորումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում