Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը

Երեկ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ փակ նիստ է անցկացրել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Այլ տեղեկատվություն, մասնավորապես՝ այցի նպատակի, նիստում քննարկված հարցերի վերաբերյալ, չի տարածվել։

Սակայն դժվար չէ ենթադրել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետարան այցելելու պատճառներն ու մոտիվները։ Հատկապես ամանորյա տոնական օրերին Երևանի աղբահանության վիճակի, խայտառակ վիճակի վերաբերյալ դժգոհությունները հասան գագաթնակետին, մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին աղբով լի տեսարաններով։ Դրան ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն ու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բարոյախրատական կոչեր էին հղում աղբահանության վիճակից դժգոհողներին, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանն էլ երեկ հայտարարեց, թե իրենք ամանորյա օրերին աշխատել են շատ ավելի ինտենսիվ, քան քաղաքապետարանն աշխատել է նախորդ տարիներին։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը ոչ միայն տապալել է աղբահանության խնդրի լուծումը, այլև համարժեք չէ անգամ դժգոհություններին արձագանքելու հարցում՝ մարդիկ ներկայացնում են աղբի լուսանկարներ, քաղաքապետարանից դա որակվում է գրեթե որպես հակահեղափոխությանը հավասար քայլ։

Այս պայմաններում միանգամայն հասկանալի են դառնում Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքապետարան կատարած այցի դրդապատճառները. վարչապետի պաշտոնակատարն այցելել է քաղաքապետարան թերևս առաջին հերթին անձամբ իրավիճակը վերահսկելի դարձնելու ու քաղաքապետարանի աշխատանքի էլ ավելի գահավիժում թույլ չտալու համար։ Ինչպիսի արդյունքներ կունենա Փաշինյանի այցը՝ պարզ կլինի առաջիկայում։ Հնարավոր է՝ ավագանու անդամների հետ գուցե նաև խիստ տոնով խոսակցությունը որոշակի արդյունքներ տա, և առաջիկայում քաղաքապետարանը դառնա փոքր-ինչ ավելի արդյունավետ աշխատող կառույց։ Դրանով, սակայն, խնդիրը բովանդակային, խորքային առումով չի լուծվելու։ Իսկ խնդիրն արդեն ոչ թե Երևանի քաղաքապետարանում է, այլ շատ ավելի բարձր մակարդակում՝ նոր իշխանության, Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող կադրային քաղաքականության մակարդակում։

https://www.youtube.com/watch?v=zBJlO4veG2I

Դեռևս օգոստոս ամսին, երբ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» դաշինքը ավագանու ընտրություններում ներկայացնելու է դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը, հնչեցին տասնյակ, հարյուրավոր անհանգստություններ ու մտահոգություններ, որ Մարությանի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ անթույլատրելի է միլիոնանոց քաղաքի ղեկավարումը նրան վստահելը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը չանսաց այդ զգուշացումներին, ու նրա, ապա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ առավ Հայկ Մարությանի վրա։ Ընդամենը մի քանի ամիս պահանջվեց այդ պաշտոնում նրա անհամարժեքության ապացուցման համար։

Ու հիմա Նիկոլ Փաշինյանը ստիպված է անձամբ զբաղվել նաև Երևանի խնդիրներով։ Ցավալին այն է, սակայն, որ այս օրինակը ոչ թե բացառություն է, այլ ավելի շատ օրինաչափություն։ Երևանի քաղաքապետարանում տիրող վիճակի հետ ավելի կամ պակաս չափով նույնական վիճակ է պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում ու ենթահամակարգերում։ Աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ անգամ առանձին վերցրած մեկ դպրոցում տնօրենի հարցը լուծում է ստանում միայն անձամբ վարչապետի միջամտությունից հետո, ինչպես եղավ Չարենցավանի դպրոցի պարագայում։

Կյանքը ամեն ամսվա հետ ցույց է տալիս, որ շատ ավելի հեշտ էր բուն հեղափոխության իրականացումը, քան դրա արդյունքների առարկայացումն ու ամրացումը։ Հեղափոխության քաղաքական կապիտալի մսխման, փոշիացման մասին կանխատեսումները աստիճանաբար իրականություն են դառնում, և դրա պատճառը առաջին հերթին իշխանության վարած կադրային քաղաքականությունն է, որը թողնում է կադրային սովի տպավորություն։

Առաջիկայում ձևավորվելու է նոր կառավարություն, որի կազմի մասին դժվար է լավատեսական կանխատեսումներ անել՝ հենվելով մինչև այսօր հայտնի տեղեկությունների վրա։ Մեծ հավանականությամբ նոր կառավարությունը ևս կազմավորվելու է նախորդի սկզբունքով՝ նախարարներ ու գերատեսչությունների ղեկավարներ են նշանակվելու հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին գտնված, պատկերավոր ասած՝ «փողոցներ փակած» կադրերը՝ «որքան ավելի երկար ես նստել փակ փողոցի ասֆալտին, այնքան բարձր է պաշտոնդ» սկզբունքով՝ երկրորդական պլան մղելով կրթությունը, փորձառությունն ու համարժեքությունը այս կամ այն պաշտոնին։ Իսկ դա հեղափոխության կապիտալը էլ ավելի փոշիացնելու ամենակարճ ճանապարհն է դառնալու։

Բայց այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, այդ պատճառով է կադրային քաղաքականության մեջ հիմնվում նշված սկզբունքի վրա։ Նա ունի խորհրդարանական բացարձակ մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս կառավարության կազմում ընդգրկել արհեստավարժների կամ, ինչպես ընդունված է ասել, տեխնոկրատների։ Խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը հրաշալի թիկունք կարող է դառնալ նման կառավարության գործունեության համար։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ընտրում է առաջին տարբերակը՝ հեղափոխությանը մասնակցության աստիճանով կադրերի ընտրության տարբերակը։ Ընտրություն, որը կարող է դժբախտություն դառնալ ինչպես անձամբ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ հեղափոխության ու երկրի համար։

Ի դեպ, որոշակի նմանություն կա ներկայիս և նախորդ իշխանությունների կադրային քաղաքականության միջև։ Նախորդ իշխանությունն ուներ հստակ ոչ ֆորմալ չափորոշիչներ, չգրված կանոններ, որոնք բավարարողները կարող էին բարձր պաշտոններ զբաղեցնել իշխանության կառուցվածքում՝ բնազդային մակարդակի հավատարմություն, ղեկավարին քծնելու, անսխալական համարելու կարողություն, օրենք խախտելու պատրաստակամություն և այլն, և այդպես շարունակ։ Հենց այդ չափորոշիչների ու կադրերի ընտրության այդ սկզբունքների պատճառով էր, որ որակյալ, բարձրակարգ, սակայն նաև արժանապատվություն ունեցող ու ստորությանը ոչ պատրաստ շատ մասնագետներ ուղղակի օտարվում էին պետական կառավարման համակարգից։ Գրեթե նույն պատկերն է նաև այսօր, տարբեր են ընդամենը ընտրության չափորոշիչները, որոնք կրկին օտարում են շատ բարձրակարգ կադրերի, ովքեր, սակայն, հեղափոխության օրերին չեն պառկել ասֆալտին կամ չեն գոչել «ուհա»-ներ։

Կադրային այս քաղաքականության վտանգավորությունը կրկնակի է դառնում այն պայմաններում, երբ իշխանությունը չունի կամ դեռ չունի զարգացման հստակ ռազմավարություն, տեսլական, քանակապես ու որակապես չափելի ծրագրեր։ Իշխանությունն առայժմ գործում է առավելապես օպերատիվ կառավարման ռեժիմում՝ ռազմավարական բնույթի հարցերում սահմանափակվելով հռչակագրային մակարդակի նպատակադրումներով։

Այսպիսով՝ ունենք այն, ինչ ունենք՝ ոչ բարձրակարգ, երբեմն անգամ անհամարժեք պաշտոնյաներ և հստակ ռազմավարության բացակայություն։ Ամեն ինչ հիմնված է մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի անձի վրա, համակարգային, ինստիտուցիոնալ կառուցակարգերի բացակայության պայմաններում։ Ու որևէ խնդրում կամ ոլորտում ձախողման համար պատասխանատվություն են կրելու ոչ թե դրանց ֆորմալ պատասխանատուները, այլ Նիկոլ Փաշինյանը՝ հասարակության վստահության կորստի տեսքով։ Դա կարող է տեղի ունենալ շատ ավելի արագ, քան թվում է առաջին հայացքից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում