Մինսկի կենտրոնական հրապարակում, որտեղ արդեն երեք շաբաթ է՝ ամեն չորեքշաբթի ընդդիմությունը կազմակերպում է բողոքի «լուռ» ակցիաներ, Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները պատրաստվում են կազմակերպել դիսկոտեկ՝ խափանելու համար ընդդիմության ակցիան: Սա հղի է լուրջ վտանգներով և կարող է բախումների հանգեցնել քաղաքի կենտրոնում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Մինսկի բուհերից մեկի ուսանողներն ասել են, որ համալսարանների ղեկավարությունները հրաման են ստացել հունիսի 29-ին 10-ական ուսանող ուղարկել «Օկտյաբրսկայա» հրապարակ՝ այդ միջոցառումն իրականացնելու համար: Բոլոր նրանց, ում ուղարկելու են այդ միջոցառմանը, խնդրում են հակազդել ընդդիմության ակցիային:
Պաշտոնական աղբյուրները հերքում են այս տեղեկությունը: