Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

ԼՀԿ-ԲՀԿ մրցակցություն է. ԲՀԿ-ն ճիշտ կանի չմտնի պոլեմիկայի մեջ, նա պարտված է

Հետընտրական ներքաղաքական զարգացումների վերաբերյալ գնահատականները  դիտարկվում են հիմնականում երկու տիրույթում՝ խորհրդարանական և արտախորհրդարանական: Ընդ որում, ինչպես հայտնի է, շատ գնահատականների համաձայն, հիմնական զարգացումները լինելու են արտախորհրդարանական դաշտում, համարելով, որ խորհրդարանում 70 տոկոս մեծամասնությունը կծածկի ամեն ինչ, կամ որ ընդդիմությունը դիրքավորված չէ արմատական կոշտությամբ: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա: Իսկ ո՞վ է չափել նոր իրավիճակում ընդդիմության պահանջարկի այսպես ասած բովանդակությունը: Ինչ է դա իրենից ներկայացնում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, քաղաքագետներ Արմեն Վարդանյանը և Նժդեհ Հովսեփյանը:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ այսօր միասնական ընդդիմության և արմատական պայքարի կարիք չկա: «Այնպես չէ, որ կառավարությանը հակադրություն չկա ԱԺ-ում. եթե կառավարությունը բերի այնպիսի օրենք, որը կհակասի իրենց ընտրազանգվածի շահերին, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կընդդիմանան, կոշտ քննադատությամբ հանդես կգան և դեմ կքվեարկեն»,- նշեց Ա. Բադալյանը՝ հավելելով, որ ընդդիմության դերը վերջին շրջանում գերագնահատվում է: Նրա խոսքով՝ երբ քրեաօլիգարխիկ համակարգը դուրս եկավ քաղաքական դաշտից, ժողովուրդը բաժանվեց ընտրազանգվածների, և քաղաքական յուրաքանչյուր ուժ իր ընտրազանգվածի շահերը պետք է ներկայացնի, ոչ մի ուժ չի կարող ամբողջ ժողովրդի շահերը ներկայացնել:

Նժդեհ Հովսեփյանի դիտարկմամբ՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև մրցակցություն է: Ա. Վարդանյանի խոսքով՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» նախընտրական շրջանում արդեն նշաձող էին սահմանել, որ իրենք պետք է լինեն երկրորդ կուսակցությունը. «Նրանց միջև պայքարը նաև սրանից եկավ, բայց հիմա դա անիմաստ պայքար է, քանի որ ընտրություններն ավարտվել են, և ինչպես ասում են՝ կռվից հետո բռունցքներ չեն թափահարում: ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանն» արդեն իրենց ուշադրությունը պետք է սևեռեն «Իմ քայլը» դաշինքի վրա, սկսեն քննադատել իշխանությանը և ներկայացնել այլընտրանքային ծրագրեր»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան»- ը հայտարարել է, որ այս խորհրդարանում ընդդիմությունը մեկն է, իսկ ԲՀԿ-ն լռում է, և անհասկանալի է, թե ինչու ԲՀԿ-ն չի մտնում այդ պոլեմիկայի մեջ, Ն.Հովսեփյանն ընդգծեց. «ԲՀԿ-ն ճիշտ կանի չմտնի պոլեմիկայի մեջ, որովհետև նա պարտված է: ԲՀԿ-ն, որպես քաղաքական միավոր, շատերի համար ընկալելի չէ, որովհետև ոչ մի առանցքային հարցում դիրքորոշում չի ներկայացրել, մշտապես եղել է բուֆերային գոտի նախկին իշխանությունների համար ընդդիմության հետ հարաբերությունները պարզելու տեսանկյունից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում