Այսօր ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը, խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը նպաստավո՞ր է գործարարությամբ զբաղվելու համար, մատնանշեց մի քանի օրինակներ, որոնք խոչընդոտում են գործարարների գործունեությանը։ Նա նշեց, օրինակ, այն հանգամանքը, որ, նոր օրենքի համաձայն, աշխատողը իրավունք չունի 40 ժամից ավելի աշխատելու, ինչի հետևանքով իրենք, քանի որ զբաղվում են հիմնականում շինարարական բիզնեսով, չեն կարողանում պատվիրատուներին նշված ժամկետում տրամադրել պատվերը։ Սակայն Մանվել Բադեյանը հիշեցրեց, որ օրենքը թույլ է տալիս 40 ժամից ավելի աշխատել, եթե նա հավելյալ գումար ստանում է:
Անցում կատարելով մյուս խնդիրներին՝ Վահագն Հովնանյանը ասաց, որ գործարարությամբ զբաղվելու համար լուրջ խոչընդոտ է մոնոպոլիան. Օրինակ՝ ցանկացել են փայտ ներմուծել, սակայն արհեստական խոչընդոտներ են ստեղծել, միջնորդել է, որ իր ընկերներից մեկը Հայաստանում ոսկու խանութ բացի, սակայն այնքան փաստաթղթեր են պահանջել, որ նա թողել ու հեռացել է, ինքը ցանակացել է ցորենի բիզնեսով զբաղվել, սակայն զգուշացրել են, որ ցորենը չհասած՝ արտերը կվառեն: