Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել Ռուսաստան իր այցելությունը: Նա պետք է ժամաներ Հեռավոր Արևելք, որտեղ հանդիպելու էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում էր, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մեկնող Մեդվեդևը հյուսիսկորեացի իր պաշտոնակցին պետք է հանդիպեր հուլիսի 1-ին:
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը հետաձգվել է կողմերի միջև եղած հակասությունների պատճառով. չի հաջողվել մշակել բանակցությունների օրակարգը: Սակայն ճապոնացի լրագրողները ենթադրել են, որ հանդիպման հետաձգումը կապված է Կիմ Չեն Իրի առողջական վատ վիճակի հետ:
Երեկ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ քննարկվելու է Հյուսիսային Կորեային օգնություն ցուցաբերելու հարցը:








































