Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում տեղի ունեցած ամանորյա պարահանդեսին ներկայացել է «Միսս Բելառուս-2018» Մարիա Վասիլևիչի հետ: Այս մասին ասվում է նախագահի կայքում:
Պարահանդեսին ուսման մեջ, արվեստում և սպորտում առաջադեմ շուրջ 300 աշակերտ և ուսանող է մասնակցել: Բելառուսի նախագահի խոսքով՝ միջոցառումն առաջին ավանդական պարահանդեսն է «դրա դասական պատկերացմամբ»:
Տոնի ընթացքում Լուկաշենկոն Վասիլևիչի հետ դանդաղ պար է կատարել:
Բելառուսի նախագահը նաև ելույթով է հանդես եկել՝ նշելով, որ իշխանության և երիտասարդության միջև կարող է թյուրմըմբռնում առաջանալ, ինչը նա «հայրերի և որդիների» խնդիր է անվանել:
1975-ից Լուկաշենկոն ամուսնացած է Գալինա Ռոդիոնովնայի հետ: