Friday, 07 06 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամփոփումը ավելի շատ հարցեր առաջացրեց․ մեր շերեփը երկաթից չէ

Մինչ Փաշինյան – Պուտին հանդիպումը պաշտոնական Մոսկվան հայտարարում էր, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ հանդիպումից հետո կա այնպիսի տպավորություն, որ հարուստ օրակարգի շուրջ է եղել զրույցը, վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ հանդիպումը չէ, որ պետք է ցույց տար հայ – ռուսական հարաբերությունների հարուստ լինելը: «Հայ – ռուսական հարաբերությունների հարստությունը երկար տարիներ ի վեր կուտակվել է, բնականից եկող հարստություն է՝ հաշվի առնելով թե՛ Ռուսաստանի հետաքրքրվածությունը տարածաշրջանային խնդիրներով, թե՛ Հայաստանի դերը և այլն: Ամբողջ խնդիրն այն է, թե այդ հարաբերությունների օրակարգն ինչ բնույթով է սպասարկվելու:

Կարծում եմ՝ հայ – ռուսական հարաբերություններում այն փուլն է, որ պետք է ճշտվի օրակարգի բնույթը: Հայաստանում լիովին այլ իրականություն է, նոր իշխանությունն իր բնույթով ու տեսակով ամբողջապես հակադիր է այն համակարգին ու մտածողությանը, որը կրում է Ռուսաստանի իշխանությունը. այս հակադիր բնույթով երկու բևեռները պետք է գտնեն հարաբերության այն եզրերը, որտեղ ընդհանուր շահեր ունեն և հստակեցնեն միմյանցից ակնկալիքներն ու պարտավորությունները, պատրանքներ չպետք է լինեն: Այդ ամենը կառուցված է լռությամբ քողարկված իրողության վրա, որտեղ թելադրողը մի կողմն է և ասում է բաներ, որոնք երբեմն համընկնում են մեր շահերին, երբեմն ոչ միայն հակառակ են մեր շահերին, այլ նույնիսկ թշնամական են: Բայց մենք լռում ենք կամ բավարարվում ենք կիսաձայն դժգոհություններով»,- նշեց Հակոբ Բադալյանը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունի:

Հրապարակախոս Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամփոփումը ավելի շատ հարցեր առաջացրեց, և պարզ դարձավ, որ մեր «շերեփն», այնուամենայնիվ, ոչ երկաթից է, այլ դեռևս թղթից: Հ. Բադալյանը հավելեց, որ գուցե Հայաստանի հետ հարաբերությունում Ռուսաստանի «շերեփը երկաթյա է, մերը թղթե», բայց աշխարհի մասշտաբով՝ միջազգային հարաբերություններում արդեն Ռուսաստանի «շերեփն է թղթե»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում