Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել ԱՄՆ-ից բրինձ ներկրել։ Նման անհավանական զիջումների Պեկինը գնացել է Վաշինգտոնի հետ առևտրային բանակցությունների նախաշեմին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Վերլուծաբանները նշում են, որ դա բարի կամքի դրսևորում է Պեկինի կողմից։ Ներկրման թույլտվության մասին տեղեկությունը հայտնել է Չինաստանի գլխավոր մաքսային վարչությունը։
«Այդ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրից և վկայում է ԱՄՆ-ից Չինաստան ներկրման թույլտվության մասին»,- ասվում է մաքսային վարչության հրապարակած հայտարարության մեջ։
Մինչև 2001թ․ Չինաստանում բրնձի շուկան փակ էր, այնուհետև կառավարությունը որոշեց միանալ Առևտրի միջազգային կազմակերպությանը և բացեց այն ներկրումների համար, սակայն ԱՄՆ-ի համար այն շարունակում էր փակ մնալ երկու երկրների միջև փոխհամագործակցության պայմանագրի բացակայության պատճառով։