Wednesday, 08 05 2024
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»

Ո՞ւր մնացին խոստումները. պետական պարտքը մեծանում է

Հայաստանի իշխանությունները մտադիր են մյուս տարի ավելացնել երկրի պետական պարտքը, և ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ 2019 թվականի ավարտին Հայաստանի քաղաքացիները կունենան մոտ 7,5 միլիարդ դոլար պետական պարտք:

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 765 միլիոն 500 հազար դոլար, ինչը, ի դեպ, անցած տարվա վերջի համեմատ պակաս է 9 միլիոն 100 հազար դոլարով։

2018-ը կդառնա միակ տարին, երբ հանրապետության պետական պարտքը նվազել է: Իսկ հաջորդ տարի պետական պարտքը փաստորեն աճելու է։

Իհարկե, պետական պարտքի ավելացման տեսանկյունից ռեկորդը պատկանում է Սերժ Սարգսյանին, որը երկրի ղեկը ստանձնել է 1,9 միլիարդ դոլար պարտքով, իսկ այս տարվա ապրիլի վերջին այն կազմում էր 6 միլիարդ 867 միլիոն դոլար։ Սակայն Սերժ Սարգսյանին թողնենք հանգիստ, որովհետև նրա անարդյունավետ կառավարումը, ի վերջո, հանգեցրել է թավշյա հեղափոխության, ու եթե հիմա կան փաստեր, որ դրսից ստացված գումարները մսխվել կամ յուրացվել են, ապա պետք է կենտրոնանանք ոչ այնքան երրորդ նախագահի թիմի քաղաքականության, որքան նրա գործողությունների իրավական գնահատականի վրա։

Մեզ ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին ու վարչապետի պաշտոնում ունեցած առաջին ելույթներում վստահաբար պնդում էր, որ իր կառավարությունն արտաքին պարտքը չի մեծացնելու։ Փաստորեն այս խոստումը իրականություն չի դառնում, ու Նիկոլ Փաշինյանի կաբինետը գնում է նախորդների ճանապարհով։

Այլևս երկրում չկա հակահեղափոխության ռևանշի վտանգ, կամ եթե այդպիսին առաջանա, ապա դա հետևանք կլինի նոր իշխանության անտաղանդ քաղաքականության։ Այս իմաստով անհրաժեշտություն է առաջացել վեր հանել իշխանությունների քաղաքականության թերությունները, բացթողումները, Փաշինյանի թիմին փաստարկված քննադատել։ Այդ ամենը միայն կօգնի, որպեսզի հեղափոխության թիմը, որն իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանել, ձեռնպահ մնա անցյալի կոպիտ սխալներից։

Այս իշխանության դրական ձեռքբերումները քիչ չեն, սակայն օրինական ընտրությունների կազմակերպումն ու պետական մարմինների գործունեության թափանցիկությունը դեռ բավարար չեն, որպեսզի կարողանանք խոսել արդյունավետ կառավարման, կրեատիվ համակարգի ձևավորման մասին։

Օրինակ՝ եթե Հայկ Մարությանը ավելի հրապարակային է գործում, դա ամենևին չի նշանակում, որ նրա գործունեությունն արդյունավետ է։ Հակառակը՝ տասնյակ հազարավոր մարդիկ նախօրեին հրապարակավ տեսան, որ Մարությանն ըստ էության չի տիրապետում մայրաքաղաքաի խնդիրներին. ընդամենը երեք անդամ ունեցող «Լույս» խմբակցությունը բացահայտեց, որ քաղաքային իշխանությունը, մեղմ ասած, իր տեղում չէ։

Եթե կրթության նախարարը պատշաճ բարձրության վրա չի գտնվում ու չի կարողանում լուծել Չարենցավանի թիվ 3 դպրոցի խնդիրը՝ դա թողնելով Նիկոլ Փաշինյանի ուսերին, ապա Արայիկ Հարությունյանին պետք չէր թողնել կառավարությունում։ Բայց Հարությունյանը ոչ միայն մնում է, այլև դառնում է սուպերնախարար, որովհետև նրա իրավասությունն այլևս տարածվելու է նաև սպորտի ու մշակույթի վրա։

Առհասարակ՝ վերջին օրերի մի քանի իրադարձություններ հուշում են, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո հեղափոխության թիմն աստիճանաբար օտարվում է հրապարակից ու փողոցից, ընդ որում՝ ոչ թե վարքագծային առումով, ինչը գուցե դրական լիներ, այլ տված խոստումներից հրաժարվելու հարթության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում