Երեկ ուշ երեկոյան ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, որը հոսանք է մատակարարում Բելառուսին, հայտարարեց, որ ուղիղ կեսգիշերին դադարեցվել է հարևան պետության էլեկտրամատակարարումը, քանի որ չեն իրականացվել համապատասխան վճարումները:
«Ժամը 22:00-ի դրությամբ վճարումը չի իրականացվել: Մենք հաստատում ենք, որ հունիսի 29-ին կեսգիշերին ժամանակավորապես ամբողջությամբ դադարեցնում ենք էլեկտրաէներգիայի մատակարարումը Բելառուսին: Սպասում ենք վճարումներին առաջիկա օրերի ըթնացքում»,- RIA-Novosti գործակալությանն ասել են ընկերությունում:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինն ասել է, որ էլեկտրամատակարարման դադարեցումը չունի ոչ մի քաղաքական ենթատեքստ: Սակայն էլեկտրամատակարարման անջատումից մեկ ժամ առաջ ՆՏՎ հեռուստաալիքով ցուցադրվել է «Բելառուսական հրաշք» ֆիլմը, որը վարկաբեկում է Լուկաշենկոյին և նրա վարած տնտեսական քաղաքականությունը: