Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայում իրականացվող «Միավորված պաշտպան» օպերացիայի գլխավոր հրամանատար Շարլ Բուշարը, լիբիացիները, որպես իրենց երախտագիտության նշան ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությունների համար, տների տանիքներում մեծ տառերով գրում են «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»` Thank you!:
Բուշարը ցուցադրել է ռազմական ինքնաթիռների կողմից իրականացված մի շարք լուսանկարներ, որտեղ հստակ երևում են այդ բառերը: Նկարներից մեկում այն գրված է փողոցում, մյուսում՝ տանիքում. «Լիբիայի ժողովուրդը պատկերացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում Լիբիայի բարձրագույն իշխանությունը, և դա ազդակ է, որ մենք նրանից ստանում ենք»,- ասել է Բուշարը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:








































