Չինաստանում ինժեներները սարդ-ռոբոտ են նախագծել, որը կարող է օգնել փրկարարներին, նշվում է TSN-ի տեսանյութում:
Ռոբոտը կարող է սահուն շարժումներ կատարել բոլոր 6 թաթերով և բարձրանալ աստիճաններով: Նշվում է, որ նման հմտությունները թույլ կտան ռոբոտին օգնել փրկարարներին որոնողական աշխատանքների ընթացքում: Ռոբոտի չափերը 20 x 20 սմ է և տեսախցիկի օգնությամբ կարող է նկարահանումներ կատարել երկրաշարժից կամ սողանքներից առաջացած փլատակների տակ:
Ինչպես հաղորդել է UNIAN-ը, Ավստրալիայում դրոններ են մշակվել, որոնք երկնքից կհետևեն ոչխարներին:
![]()








































