ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հոլիվուդի «փառքի արահետի» աստղը կրկին պղծել են: Այս անգամ դրա վրա արյուն խորհրդանշող կարմիր ներկ են շաղ տվել և ծածկել սվաստիկայի պատկերներով:
Լոս Անջելեսի ոստիկանությունը մտադիր չէ ուժեղացնել տարածքի հսկողությունը, քանի որ մոտակայքում հսկող տեսախցիկներ են տեղադրված, որը հնարավորություն է տալիս արագորեն կանխել նման միջադեպերը: Այս մասին տեղեկացնում է TMZ-ի տեղեկատվական աղբյուրը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգներում դատապարտել են Դոնալդ Թրամփի «փառքի արահետում» տեղադրված աստղը քլունգով ջարդած վանդալին: Երիտասարդը դատապարտվել է մեկ օրվա ազատազրկման և արդեն իսկ կրել է պատիժը:
Trump's Hollywood WoF Star Won't Get More Protection After Vandalism Spree https://t.co/Nj2gNfGC5U
— TMZ (@TMZ) December 23, 2018




































