SpaceX-ը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չորրորդ անգամ ստիպված է հետաձգել Falcon 9 հրթիռի արձակումը: Այս մասին հաղորդվում է ընկերության Twitter-ում:
Կապված անբարենպաստ պայմանների հետ՝ Falcon 9 հրթիռակրի արձակումը արբանյակների հետ հետաձգվում է՝ հայտարարել է հրթիռները մշակող SpaceX ընկերությունը:
Արբանյակների հետ հրթիռի արձակումը պետք է տեղի ունենար դեռ դեկտեմբերի 17-ին: Սակայն մեկնարկից 7 րոպե առաջ այն հետաձգվել է՝ հրթիռակրի հաղորդիչների ցուցանիշների պատճառով: SpaceX-ը այն տեղափոխել էր չորեքշաբթի: Սակայն մեկնարկից 3 ժամ առաջ հաղորդել են նոր հետաձգման մասին:
Հինգշաբթի օրը արձակմանը խանգարել է օդակայանի մերձակայքում անբարենպաստ եղանակը, ինչն ազդել է նաև շաբաթ օրը հրթիռն արձակելու որոշման վրա:
«Արձակումը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, այն տեղափոխվել է կիրակի»,- հաղորդել է SpaceX ընկերությունը:









































