Tuesday, 16 06 2026
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին

Քոչարյանի հերթական սադրանքը

Համոզված ենք՝ Արցախում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվը նույնքան քիչ է, որքան՝ Հայաստանում։ Արցախում Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ստեղծվել էր խանական համակարգ, որը որևէ աղերս չուներ ոչ ԼՂՀ անվտանգության և ոչ էլ՝ նրա քաղաքացիների իրավունքների հետ։ Բացի այդ՝ հենց Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է կապված Արցախի սուբեկտության շեշտակի անկումը, այլ խոսքով՝ Հայաստանում Քոչարյանի նախագահության գինը դարձավ ԼՂՀ դուրսմղումը բանակցային գործընթացից։

Այնուամենայնիվ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, երեկ բողոքի ցույց է տեղի ունեցել «Ազատություն Քոչարյանին» խորագրով, որը կազմակերպել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»: Ցույցը զանգվածային չի եղել, դրան մասնակցել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ։

Նման ցույցերը ԼՂՀ առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահին չեն կարող օգնել իրավական ու քաղաքական հարթության վրա, սակայն իմիտացիա է ստեղծվում, թե իբր Արցախն աջակցում է Քոչարյանին՝ այդպիսով սեպ խրելով հայկական երկու պետությունների միջև։

Իսկ Երևանում Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ հերթական անգամ մանիպուլացրել է փաստերը։

Փաստաբան Հայկ Ալումյանը խոսել է հայտնի  0038 հրամանի մասին՝ նկատելով, որ իրավական դաշտում որևէ խնդիր չկա, և այն ավելի շատ շահարկվում է հուզական դաշտում։ Ըստ Ալումյանի՝ 0038 հրամանն ինքն իրենով չի ներկայացնում որևէ խնդիր։ Ալումյանը վստահեցրել է՝ 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումը  ցույցերին։

«Հստակ տվյալներ կային, որ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականերին բերեն հրապարակ, որ զինվորականները  նույնպես մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Հստակ կարող եմ ասել, որ  0038 հրամանը որևէ հակասահմանադրական կամ հակաօրինական իրավիճակ չի ստեղծել, սրանում կհամոզվեք, երբ ամբողջ տեքստին դուք էլ ծանոթանաք։ Պետք է հստակ պատկերացնեք, որ 0038 հրամանը և «Մարտի 1-ի» իրադարձություններն իրար հետ փողկապակցված չեն»,-ընդգծել է Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հայտարարել է, որ 2008 թ․ հստակ տեղեկություններ են եղել, որ բանակը  ցանկանում են ներքաշեն ցույցերի մեջ, որպեսզի, ինչպես ինքը որակեց, «բանակը զենքը շրջի օրվա իշխանության դեմ»։ Ալումյանը հիշեցրել է, որ ցույցերի օրերին արդեն իսկ գործող ՊՆ երկու փոխնախարար միացել էին ցույցերին, միացել էր նաև գործող զինդատախազը։ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ 0038 հրամանը կանխել է բանակի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։

Մեղմ կլինի ասելը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ամբողջովին խեղաթյուրել է իրականությունն, ընդ որում՝ դուրս գալով իրավական հարթությունից։

Նախ և առաջ՝ զուտ իրավական առումով, 0038 հրամանը հակասահմանադրական է, որովհետև սահմանադրությունն արգելում է բանակի մասնակցությունը կամ միջամտությունը ներքաղաքական զարգացումներին։ Ավելին՝ նախաքննության մարմինը ներկայացրել է հիմնավոր փաստեր, որոնք վկայում են, որ ՊՆ նախարարի սկանդալային հրամանը ծնվել է Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հրահանգով ու մասնակցությամբ։

Սակայն շատ ավելի զավեշտալի է այն պնդումը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը փորձել է բանակն օգտագործել իշխանության դեմ։

Նախ՝ այդ պնդումը չի հիմնավորվել նույնիսկ Մարտի 1-ի գործով դատավարությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել նախկին համակարգի օրոք։

Երկրորդը՝ Քոչարյանի մատնանշած երկու փոխնախարարները՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն, առհասարակ նույնացված չեն եղել Տեր-Պետրոսյանի թիմի հետ, ու եթե նույնիսկ մասնակցել են ինչ-որ գործընթացների, ապա դրանցում ներկայացված են եղել ոչ թե բանակի, այլ՝ ԵԿՄ-ի կողմից, որը, որպես հասարակական կազմակերպություն, լեգիտիմ իրավունք ուներ տեսակետ ունենալ ներքաղաքական զարգացումների, այդ թվում՝ ընտրությունների վերաբերյալ։

Խիստ սկզբունքային է նաև այն արձանագրումը, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը բացառապես խաղաղ է եղել ու դրանում բացակայել է զինված պայքարի որևէ բաղադրիչ, այլ խոսքով՝ եթե անգամ դրան երկրապահներ են մասնակցել, ապա՝ առանց զենքի ու քաղաքացիների կարգավիճակով։

Սակայն՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը կատարել են իրենց կարգավիճակին անհարիր գործողություններ, ապա նրանք պետք է ենթարկվեին անհատականացված ծառայողական կամ քրեական պատասխանատվության՝ Քոչարյանի կողմից բանակը ներքաղաքական զարգացումներում օգտագործելու փոխարեն։ Այլ խոսքով՝ առանձին գեներալների իրավազանցությունը որևէ կերպ չի կարող ալիբի դառնալ Ռոբերտ Քոչարյանի համար, որը բանակի միջոցով տապալել է սահմանադրական կարգը 2008-ի իրադարձությունների ժամանակ։

Թեև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնել են փորձառու փաստաբաններ, սակայն երկրորդ նախագահի արգումենտներն այնքան աղքատիկ են, որ նրանք հարկադրված են կրկնել բոլոր այն փաստարկները, որոնք, որպես քարոզչական մանիպուլյացիա, տաս տարի առաջ օգտագործվել են քրեօլիգարխիայի քարոզչական զինանոցի կողմից։

Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը երեկ հերթական քարոզչական սադրանքն էր կազմակերպել, ընդ որում՝ ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Ստեփանակերտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում