Fox և Disney կինոկազմակերպությունները նախատեսում են վերաթողարկել «Տանը մենակ» հանրահայտ ընտանեկան կատակերգությունը՝ գրում է Splash Report-ը։
Այժմ պրոդյուսերները նոր կատակերգության համար ռեժիսոր են փնտրում, ով կփոխարինի Քրիս Քոլամբուսին։ Սցենարը կգրի Միքի Դեյը, ով հայտնի է «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» շոուով։

Բացի այդ նախատեսվում է, որ նոր ֆիլմում կնկարահանվի հումորային դերասան Ուիլ Ֆարելը, ինչպես նաև Մելիսա ՄակՔարթնին, ում հետ ներկա պահին բանակցություններ են տարվում;











































