Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Մանվել Գրիգորյանը հրեշ է եղել և օրենքի առաջ պետք է պատասխանատվություն կրի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

https://mamul.am/images/photos/181202/dzer-oghj-qarozarshavy-mek-zin-n138808-1.jpg

Տիկին Ալեքսանյան, նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդություն և որոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցըՄինչև այս պահը նրա փաստաբանները բարձրաձայնում էին, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ և անհամատեղելի է նրա՝ կալանքում մնալը: Ինչպե՞ս եք գնահատում նրա՝ ազատության մեջ լինելու հանգամանքը։

-Առաջինը, որ պետք է արձանագրենք, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատիժ է նախատեսում: Անպատճառ մարդիկ պետք է պատասխանատության ենթարկվեն, ինչը հիմա մենք չենք տեսնում: Որևէ մեկը չի ենթարկվում պատժի մեծ չափերի յուրացումների համար: Եվ ընդհանրապես անհասկանալի է այս դիրքորոշումը: Դեռ չգիտենք՝ ինչ է լինելու հետո Մանվել Գրիգորյանի հետ:

Ի դեպ, Մանվել Գրիգորյանը ցանկություն էր հայտնել պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, և սա ոչ թե մեղքերի թողություն էր նշվում, այլ պարզապես պետությանն աջակցելու քայլ։

-Հասկանալի է, որ այս հայտարարությունն ընդունվել է, և հիմա ինչ-որ փոխատեղումներ են անում։ Սա անհասկանալի է այն տեսանկյունից, որ եթե իրավական պետություն ենք ուզում կառուցել, պետք է օրենքով շարժվենք։ Իհարկե, չգիտեմ՝ ինչ հիմքերով են նրան ազատ արձակել, մենք լսում ենք, որ հիմա 25 միլիոն դրամի դիմաց է նա ազատ արձակվել։ Եվ եթե համեմատենք այլ դեպքերի հետ, մարդիկ կամ վրեժխնդրության պատճառով են մնում կալանքի տակ, կամ էլ իրոք գումար չունեն, որ ազատվեն կալանքից։ Անհավասար իրավիճակը պահպանվում է հենց վերևից։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաներում չի կիրառվելու սպանություններ իրականացրածների վրա, քանի որ շատ էին ցմահները, նա շատ լավ տեղյալ է, որ անմեղ մարդիկ կան սպանության հոդվածներով անարդար դատապարտված։ Ինչո՞ւ չարձագանքեց։ Անձամբ արդարադատության նախարարն ինձ ասել է, որ ինքը գիտի՝ անմեղ մարդիկ կան նստած, բայց ինչո՞ւ նրանք չհամաներվեցին։ Այսինքն՝ եթե դու այսքան խիստ ես մոտենում հարցերին, այս դեպքում էլ այդքան խիստ մոտեցիր, թույլ մի տուր, որ ազատվեն, նույն իրավիճակը չպետք է շարունակվի։ Այն չէ կարևորը, որ ինքը խառնվում է դատական համակարգին, այլ այն, որ դատական համակարգը պետք է հասկանա, որ ինքը չպետք է կատարի այս կամ այն, որ ինքն այլևս իրավական։ պետության մեջ է, և հիմա դա պետք է ներդրվի, ինչը մենք չենք տեսնում։ Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ հրեշ է եղել և նա օրենքի առաջ պետք է պատասխանատվություն կրի։ Տարիներ շարունակ նա ստրկացրել է մարդկանց, և նրան թույլ է տրվել անել այն, ինչ ինքն ուզում է։ Եվ ընդհանրապես վերջին ամիսներին ես չտեսա մեկին, որ մնացել է կալանքի տակ։

Սա ցույց է տալիս դատական համակարգի բացե՞րը։ Ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ։

-Այնպես չէ, որ թողել են դատական համակարգն ինքնակարգավորվի, ոչ մեկն էլ չի ինքնակարգավորվելու։ Բոլորն էլ պետք է հասկանա, որ իրենք պետության մեջ ե գործում և յուրաքանչյուր եղում ենթակա է պատասխանատվության։ Եվ սա պետք է լինի վարչապետի, կառավարության կեցվածքը, որ չի ներվելու, չի հանդուրժվելու։ Մենք այս խիստ կեցվածքը չենք տեսնում, և սա չի կարող ինքնակարգավորվել։ Իհարկե, խնդիրներ քննչական մարմինների և դատարանների հետ ակնհայտ մնացել են նույնը, ոչ մի բանով չի փոխվել, բացարձակապես։ Այնպես որ, պետք է ջանքեր ներդրվեն ամեն ինչ փոխելու համար, և շատ-շատ կետեր կան, որ պետք է փոխել։ Մենք այդ պահանջը պետք է զգանք վերևից։ Դատական համակարգն ինքը պետք է զգա, որ կա խիստ պահանջ վերևից և պատիժներ են նախատեսվում որևէ սխալ քայլի համար։

Նոր իշխանությունը անցումային արդարադատություն է իրականացնելու։ Սա կարո՞ղ է կուտակված հարցերին պատասխան տալ։

-Այո՛, կարող է այդ հարցերին պատասխան տալ, եթե լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով։ Հիմա դատական համակարգն անուշադրության է մատնված։ Հիմա կառավարությունը ձևավորվի, տեսնենք՝ ինչ են անելու։ Եվ հույսը դնել ինքնակարգավորման վրա, ոչինչ չի փոխվելու։ Նույն Նիկոլ Փաշինյանը նշանակել է Քննչական կոմիտեի նախագահ, բայց ոչինչ չի փոխվել այս ամիսների ընթացքում։ Այս նշանակումները, որ արվում են, պահանջները պետք է հստակ դրվի, որ եթե մարդը շեղվում է օրենքի կիրառումից, նա պետք է հստակ իմանա, որ ինքն այդ տեղում չի կարող աշխատել։ Բայց ես չեմ տեսնում, որ Քննչական կոմիտեի նախագահն այդ ուղղությամբ աշխատանք է տանում, ավելին՝ ես տեսնում եմ, թե ինչպես են զինվորական գործերը նույն խայտառակ ձևով կոծկվում, սա ակնհայտ է։ Եվ այս մարդն անգամ չի էլ մտածում։ Նույնն էլ մյուս տեղերում է։ Կա հետևողական պահանջ, որ ո՛չ դատավորները, ո՛չ, քննիչները, ո՛չ դատախազությունը չպետք է շեղվեն, մենք այս պահանջը չենք տեսնում։

Չգիտեմ՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը հիմնավո՞ր էր, օրինակա՞ն էր, թե ոչ, հանրությունը չգիտի՝ ինչ հիմքերով է նա ազատության մեջ։

Կարծում եք՝ նա պետք է մնար անազատության մե՞ջ։

-Եթե նա ունի կալանքի  հետ անհամատեղելի հիվանդություններ, ուրեմն պետք է հաշվի առնել դա։ Ես չեմ ասում, որ նրան ամեն գնով պետք է փակել, բայց եթե հիմքերը շատ մեծ են նրան կալանքի տակ պահելու, ուրեմն պետք է պահել։ Չէ՞ որ այսքան ժամանակ պահել էին, հիմա մենք չգիտենք՝ ինչ է փոխվել։ Եվ այդքան մեծ չափով հափշտակումների համար նա պետք է պատժվի և դատապարտվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում