Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են վերականդանացման բաժնի բժիշկ Արմեն Հովհաննիսյանին՝ կլինիկայի հիվանդներին բռնաբարելու կասկածանքով, որտեղ նա աշխատել է: 58-ամյա բժիշկն աշխատել է «Յուվենտա» մասնավոր հաստատությունում:
Դատարանի տվյալներով՝ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել չորեքշաբթի, տղամարդն իր մեղքը չի խոստովանում: Սանկտ Պետերբուրգի Լենինի շրջանային դատարանը փակ նիստում քննարկել է Հովհաննիսյանի ձերբակալության միջնորդությունը:
Հետաքննության տվյալներով`2018-ի դեկտեմբերի 19-ին, բժիշկ անետեզիոլոգն օգտվել է երեք հիվանդների անօգնական վիճակից՝ ծնված 1997-ին, 2001-ին և 2002-ին: Նա երկու անչափահաս աղջիկների նկատմամբ բռնի սեռական բնույթի գործողություններ է իրականացրել, իսկ երրորդին բռնաբարել է: Երեք աղջիկներն էլ անզգայացումից հետո անգիտակից վիճակում են եղել:
Այժմ Հովհաննիսյանին բժշկական հաստատություն են տեղափոխել. ձերբակալվելուց հետո նրա առողջական վիճակը վատացել է:









































