Մեքսիկայի Սյուդադ Վիկտորիա քաղաքում գտնվող Expreso պարբերականի խմբագրության առջև մարդու կտված գլուխ են թողել, հաղորդում է Diario Contraste-ն:
Այն հայտնաբերել են շինության ավտոկայանատեղիում՝ սառույցի համար նախատեսված տարայում: Դրա հետ մեկտեղ պարբերականի աշխատակիցների և մյուս լրագրողների հասցեին սպառնալից նամակ է եղել:
Տվյալ պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները և քննիչները: Դատաբժշկական փորձագետները փորձում են պարզել զոհի ինքնությունը:











































