Ուոլլ սթրիթի հիմնական ցուցիչներն այս շաբաթ 7 տոկոսով նվազել են, հաղորդում է The Washington Post-ը:
Նշվում է, որ ամերիկյան ֆոնդային շուկայի համար դեկտեմբերի 21-ը «մեծ կորուստների ևս մեկ օր» է դարձել: Անցած շաբաթվա ցուցանիշները վատագույնն են՝ 2011-ի օգոստոսից ի վեր:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Dow Jones-ի արդյունաբերական ցուցիչը նվազել է շուրջ 200 կետով, քանի որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը 2.25-2.5 տոկոսով բարձրացրել է բազային տոկոսադրույքը:









































