Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Մանվել Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից և փաստաբանի ուղեկցությամբ գնաց Էջմիածին: Այս պահին Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և թույլ չեն տալիս Մանվել Գրիգորյանին մտնել քաղաք: Նրանք պարզաբանում են պահանջում:









































