Կանադան մտադիր չէ հրաժարվել իր քաղաքացիների ազատագրման համար ահաբեկիչներին փոխհատուցում վճարելուց լիովին հրաժարվելու ներկայիս քաղաքականությունից: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հաղորդում է Ukrinform-ը:
«Ամեն տարի շուրջ 3 միլիոն կանադացի ապրում, աշխատում և ճանապարհորդում է ամբողջ աշխարհում, ուստի այդ մարդկանց պաշտպանությունը չափազանց կարևոր է: Եթե իրավիճակ ծագի, երբ կանադացիները զոհ կդառնան պետության կողմից փրկագին վճարելու պատրաստակամության պատճառով, մեր բոլոր քաղաքացիները խոցելի կլինեն: Մենք հավատարիմ ենք մնում ահաբեկչական կազմակերպություններին փրկագին վճարելուց հրաժարվելու մեր կոշտ քաղաքականությանը»,- ասել է Թրյուդոն:
Նրա համոզմամբ, դա հնարավորություն է տալիս միաժամանակ բարձրացնել կանադացիների անվտանգությունը և ահաբեկիչներին զրկել ֆինանսավորումից:
«Կանադան և նրա բազմաթիվ դաշնակիցներ այսպիսի մոտեցման կողմնակից են: Ես մի քանի անգամ այս հարցը բարձրարել եմ այնսպիսի հանդիպումների ժամանակ, ինչպես օրինակ G7-ը, ընդգծելով բոլոր պետությունների կողմից նման քաղաքականության իրականացման կարևորությունը»,- նշել է Կանադայի վարչապետը:







































