Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Տնտեսական անկում․ Դրսևորված «մնացորդային մոտեցման» առաջին պտուղները

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ, օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն հրապարակման՝ 2018թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.7%-ով: Նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճել է 3.6%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ 10.3%-անոց անկում է գրանցել:

Հունվար-նոյեմբեր ժամանակային միջակայքում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով, շինարարության ծավալը՝ 5.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.2%-ով, ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) աճը կազմել է 18.4%, էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2.4%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.9%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 19.1%-ով: Ընդ որում, վերջինիս պարագայում արտահանումն աճել է 9.8%-ով, ներմուծումը՝ 24.2%-ով: Նույն ընթացքում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 8.1%-ով:

Նոյեմբերին, 2017թ.-ի նոյեմբերի համեմատությամբ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.1%-ով, շինարարության ծավալը՝ 0.2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5.3%-ով, ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ 17.5%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8.3%-ով, միջին անվանական աշխատավարձը՝ 4.6%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 6.9%-ով: Ընդ որում, այստեղ արտահանումը նվազել է ամբողջ 5%-ով, իսկ ներմուծումն աճել է 12.5%-ով: Այս հարթությունում ևս գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել, ընդ որում՝ 8.3%-անոց:

Տնտեսական ակտիվության առումով նոյեմբեր ամսին բավականին զգալի հետընթաց է արձանագրվել հոկտեմբերի համեմատությամբ: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6.8%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39%-ով, ծառայությունների ծավալը՝ 7.6%-ով: Ու չնայած արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.5%-ով, արտահանման ծավալը նվազել է 12.4%-ով:

Ընդհանուր առմամբ տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղումն ակներև է, բայց սեպտեմբեր ամսվա անկումից հետո հոկտեմբերին արձանագրվել է 3%-անոց աճ, նոյեմբերին արդեն՝ 3.6%-անոց, ինչը փաստում է տնտեսության զարգացման միտումների պահպանման ու խորացման մասին: Պարզապես հեղափոխական իրադարձությունները որոշակիորեն ազդել են տնտեսական զարգացումների վրա, ինչից խուսափելը գործնականում անհնարին էր:

Մյուս կողմից էլ՝ տնտեսության համար ռազմավարական հռչակված գյուղատնտեսությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար դարձել է աքիլլեսյան գարշապար, որի անկումն արդեն քանի ամիս է՝ ոչ մի կերպ հնարավոր չի լինում կասեցնել:

Իհարկե, դրանում մեծ է բնության դերակատարությունը, որ այս տարի այնքան էլ բարեհաճ չգտնվեց հայ գյուղացու և երկրի համար ընդհանրապես: Բայց սխալ կլինի իրավիճակն ամբողջությամբ պայմանավորել բնությամբ: Նախ՝ ի սկզբանե գյուղատնտեսության նախարարությունը հիմնվել է այնպիսի սկզբունքով, որ սա իրականում շատ քիչ կապ ունի գյուղատնտեսության հետ: Մյուս կողմից էլ՝ այս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում Փաշինյանի վարած քաղաքականությունը, այդ թվում և կադրային, այնպիսին էր, որ ավելի լավ արդյունքի բերել չէր էլ կարող: Թերևս դժվար է հիշել նախադեպ, երբ նախորդ ամսվա համեմատությամբ ցուցանիշի ավելի քան 30%-անոց անկում ենք ունեցել: Այս առումով ցավալի իրավիճակ է, բայց և շտկվող: Եթե, իհարկե, կառուցվածքային բարեփոխումների իրականացման ճանապարհին գյուղնախարարությունում, նաև ջրային տնտեսությունում կադրային ու կառուցվածքային հարցերում պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորվի: Այլապես այս ոլորտի այսօրվա ցուցանիշները ամիսներ առաջ դրսևորված մնացորդային մոտեցման առաջին պտուղներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում